Աշխարհում տեղահանված փախստականների թիվը հետպատերազմյան շրջանից ի վեր հասել է ամենաբարձր կետին։ Այս մասին ասված է ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալության զեկույցում։

Գործակալության տվյալներով՝ 2014թ.  մեր մոլորակի վրա եղել է  60 մլն բռնի տեղահանված անձ։ Նրանց մոտ կեսը երեխաներ են։ Անցյալ տարի փախստական է դարձել 13,9 մլն  մարդ, որոնցից իրենց տներն են վերադարձել միայն 127 հազարը։ Սա վերջին 30 տարիների ամենավատ արդյունքն է, գրում է Lenta.ru-ն։

Ամենից հաճախ մարդիկ փախչում են հակամարտության գոտիներից՝ Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից։ Ասիայում փախստականների ռեկորդակիրը Մյանմարն է։