Ոստիկանները Սարյանի այգու հարակից տարածքից քիչ առաջ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքի երկու մասնակիցների` Հայկին եւ Անդրանիկին։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երիտասարդներին բերման են ենթարկել Ազատության հրապարակից ստացված ահազանգի հիման վրա, որ հրապարակ են բերվել անվադողեր, որոնք պետք է այրվեն հրապարակում։

Երիտասարդներին բերման են ենթարկել այդ կասկածանքով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանները պահանջել էին հեռացնել անվադողերը հրապարակից, ինչից հետո բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։