Հունիսի 19-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես-Բենց-313 CDI» մակնիշի ավտոմեքենայի արգելակային համակարգը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից Տավուշի ջրամբար տանող ճանապարհի 2-րդ կմ-ին խափանվել է, ինչի հետեւանքով երկու ուղեւորները մեքենայից ցատկել են, ստացել մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: