Ուպսալայի համալսարանի սկանդինավյան գիտնականները եկել են եզրակացության, որ սոցիոֆոբիան (հասարակության հանդեպ ատելությունը) ի հայտ է գալի այն մարդկանց մոտ, որոնց գլխուղեղում սերոտոնինի ավելցուկ կա։

Հատուկ սարքավորումների օգնությամբ հետազոտողներն ուսումնասիրել են ազդակները, որոնք ուղարկում է սերոտոնինը։ Պարզվել է, որ սերոտոնին են արտազատում հատուկ նեյտրոնները, որոնք այդ ազդակներն ուղարկում են։

Մարդիկ, որոնց բնորոշ է սոցիոֆոբիան, տառապում են տարբեր սոցիալական իրավիճակներում տագնապի զգացողության բարձր մակարդակով։ Գիտնականներն իրենց աշխատանքում նշել են, որ դրան հանգեցնում է ուղեղում սերոտոնինի պարունակությունը, հաղորդում է «Ինֆորմինգը»։