Հարավային Կորեայում առաջին դատական հայցն են ներկայացրել կառավարության դեմ՝ կապված մահացու վտանգավոր MERS կորոնավիրուսի տարածման հետ։
Ahn & Chang իրավաբանական կազմակերպության փաստաբան Մուն Չոն Գուն հայտարարել է, որ նախորդ շաբաթվա վերջին նա հայց է ներկայացրել Սեուլի վարչական դատարան։ Նա մեղադրել է Հարավային Կորեայի կառավարությանը՝ երկրի բնակչության անվտանգությունը պահպանելու իր պարտականությունը չկատարելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Կառավարությունը, իրավաբանի խոսքով, շատ ուշացումով է տեղեկատվություն տրամադրել հիվանդանոցներում վիրուսի վտանգավորության մասին, որտեղ եղել են MERS-ի համախտանիշով հիվանդներ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, եւս 169 մարդ վարակված է այդ վիրուսով։





























