Ամերիկյան Կոլորադո նահանգում հուլիսին մարիխուանայի սիրահարների համար CannaCamp անվանումով ամառային ճամբար կբացվի: Ըստ The Daily Mirror-ի, ճամբարականներին թույլ կտան իրենց հետ կանեփ բերել՝ միասին այն վայելելու համար:

CannaCamp-ում հանգստացողները հնարավորություն կունենան մասնակցել մարիխուանայի օգտագործմամբ ուտեստներ պատրաստելու խոհարարական դասընթացներին, հատուկ մերսում փորձել, իրենց ուժերը փորձել նկարչության մեջ եւ այլն:

Ճամբարի նախաձեռնող Mary Jane Group ընկերության գլխավոր տնօրեն Ջոել Շնայդերի խոսքով, CannaCamp-ի տարածքում անվտանգ եւ հարմար միջավայր կստեղծվի, որպեսզի այցելուները կարողանան հաճույքով վայելել մարիխուանան:

Lenta-ի փոխանցմամբ, դաշնային մակարդակով ԱՄՆ-ում մարիխուանայի օգտագործումն անօրինական է: Սակայն 21 նահանգներում, այդ թվում՝ Կոլորադոյում, թույլատրվում է այն օգտագործել բժշկական նպատակներով (բժշկի դեղատոմսով):