Արագածոտնի մարզում օձի խայթոցից մարդ է թունավորվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 8-ին, ժամը 22.50-ին անհայտ տեսակի օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ուջան գյուղի բնակչուհի` 43-ամյա Մարիամ Կիրակոսյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի վիճակը բավարար է: