Չինաստանի Չենդու քաղաքում 2015 թվականի առաջին երկվորյակ պանդաներն են ծնվել: «Սինխուա» գործակալության փոխանցմամբ, երկու փոքրիկներն էլ էգ են, նրանք 118 եւ 70 գրամ են կշռում: Նրանց մայրը Քելին անունով պանդան է:

Gazeta-ի փոխանցմամբ, Քելինը հղիացել է հունվարին, արհեստական բեղմնավորման օգնությամբ: 2013 եւ 2014 թվականներին այս պանդան չէր կարողանում բնական ճանապարհով հղիանալ: Ներկայում Քելինն ու նրա փոքրիկները մշտական հսկողության ներքո են: