Բրիտանացի գիտնականների խոսքով, վաղ տարիքում պլանշետների հանդեպ երեխաների հետաքրքրությունը դրական է ազդում նրանց զարգացման վրա: Այսպիսով, ըստ մասնագետների, ծնողների՝ «մի նստիր համակարգչի առջեւ» դիրքորոշումը վաղուց կորցրել է արդիականությունը: Շատ գիտնականներ նաեւ հավելում են, որ պլանշետները երեխաներին օգնում են զարգանալ ճիշտ ուղղությամբ:

Սակայն, ըստ Planet-today-ի, մասնագետները փոքրիկ հստակեցում են կատարում. ծնողները պետք է հիշեն գաջեթների չափավոր օգտագործման մասին, քանի որ եթե երեխան օրական երկու ժամից ավելի զբաղվի պլանշետով, դա բացասաբար կանդրադառնա նրա առողջության վրա:

Պարզվում է՝ պլանշետները նպաստում են փոքրիկ օգտատերերի տրամաբանական մտածողության զարգացմանը: Բացի այդ, որակյալ եւ վառ պատկերազարդված էլեկտրոնային գրքերը փոքրիկների մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, քան սովորական գրքերը: