Ամերիկյան Սան Անտոնիո քաղաքից (Թեխաս նահանգ) հոգեւորական Ջոն Հագին կոչ է արել բանտարկել այն աղջիկներին, որոնք սեքսի ժամանակ Աստծո անունն են հիշատակում: Ըստ The Daily Mail-ի, քահանան իր առաջարկությունը հիմնավորել է Ավետարանում հիշատակվող արգելքով:

Պարբերականի փոխանցմամբ, սակայն, Հագին չի պարզաբանել, թե ինչու սիրով զբաղվելիս Աստծուն հիշատակող տղամարդիկ չպետք է նույն պատժին արժանանան:

Ըստ Lenta-ի, սա առաջին դեպքը չէ, երբ հոգեւորականի հայտարարությունները հայտնվում են լրատվամիջոցների էջերում: Հունիսի սկզբին Անգլիկան եկեղեցու կին-հոգեւորականն առաջարկել էր Աստծո մասին իգական սեռով խոսել, իսկ փետրվարին իռլանդացի քահանան մտավախություն էր հայտնել, որ յոգայով զբաղվելը կարող է քրիստոնյաներին «խավարի արքայություն» տանել: