Օգոստոսի 7-ին, ժամը 14-ի սահմաններում ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 2 շենքի 60-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 80-ամյա Վոլոդյա Հարությունյանի դին:




























