Թուրքական Քնալ կղզում հայ համայնքի համար ամառային դպրոց է բացվել, որն արդեն 50 տարի է, իր դռներն է բացում հայկական եւ խառնածին ընտանիքների երեխաների առջեւ:

Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, ճամբարը բացվում է սոցիալապես անապահով հայ ընտանիքների երեխաների համար: Դպրոցի ղեկավար Զավեն Քավուսյանի խոսքով, ամառային դպրոցը ազգային փոքրամասնությունների համար միակ ուսումնական հաստատությունն է, որը ներառված է ոչ թե կրթության նախարարության համակարգում, այլ ենթարկվում է կղզու ղեկավարությանը: Քավուսյանը նաեւ նշել է, որ կցանկանար ճամբարում տեսնել նաեւ Հայաստանից ժամանած երեխաների, սակայն դպրոցի կանոնադրությունը դա թույլ չի տալիս: Նա ափսոսանքով ընդգծել է, որ ճամբարում երեխաների թիվը տարեց-տարի նվազում է, քանի որ նվազում է հայ համայնքի թվաքանակը Թուրքիայում: «Թուրքիայի հայերը սկսել են արտագաղթել, ուստի նախկին 250-ի փոխարեն, ճամբարն այս տարի ընդունել է ընդամենը 130 հայ երեխաների»,- ասել է դպրոցի տնօրենը: