«Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ Դաշնակցությունը պատրաստվում է առաջիկայում օգտվել սոցիալ-տնտեսական բնագավառում կառավարության ձախողումներից եւ նոր ձեւաչափով ակտիվանալ»,- գրում է թերթը՝ շարունակելով. «Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ սեպտեմբերից արդեն ՀՅԴ-ն պատրաստվում է պահանջել անձամբ Տիգրան Սարգսյանի եւ նրա նախարարական թիմի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի թիմում հիմնականում ֆինանսատնտեսական ոլորտը համակարգող նախարարներն են՝ Տիգրան Դավթյան, Ներսես Երիցյան: Ավելին՝ Դաշնակությունն իր այս քայլը համաձայնեցրել է Ռոբերտ Քոչարյանի հետ»:



























