Ավստրիացի հայտնի նկարիչ Գուստավ Կլիմտի «Գերտրուդա Լեւի դիմանկարը» ստեղծագործությունը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 25 մլն ֆունտ սթեռլինգով: Այն 7 մլն-ով գերազանցել է գնահատված արժեքը:

Sotheby's-ի հերթական աճուրդում վաճառքի են հանվել իմպրեսիոնիզմի դարաշրջանի եւ 20-րդ դարի արվեստի գործեր: Հայտնի աճուրդի տան աշխատակիցներին հաջողվել է վաճառել բոլոր ստեղծագործությունները:

Ըստ Informing-ի, Գուստավ Կլիմտի «Գերտրուդա Լեւի դիմանկարն» աճուրդի տան սենսացիան է դարձել: Հրեական աղջկա պատկերող նկարը ստեղծվել է 1902 թվականին:

Չնայած դիմանկարը նոր սեփականատեր ունի, արվեստասերները, հավանաբար, այն կկարողանան տեսնել 2016-2017 թվականներին Նյու Յորքում նախանշված «Գուստավ Կլիմտը եւ վիեննական ոսկե դարաշրջանի կանայք» խորագրով ցուցադրության ժամանակ: