Հայաստանում մոլեգնող ֆինանսական ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիոն դոլար է ծախսել պաշտոնյաներին մեքենաներով ապահովելու համար:
Հայաստանի ֆինանսների նախարարությունից լրագրողների «Ասպարեզ» ակումբին տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 2009թ. առաջին յոթ ամիսների ըթնացքում կառավարույթունը ձեռք է բերել 114 մեքենա: Ուշագրավն այն է, որ այդ մեքենաների առյուծի բաժինը գնվել է «Տոյոտա-Երեւան» ընկերությունից, որի իրական սեփականատերը համարվում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, բայց ընկերությունը ձեւակերված է Սամվել Մայրապետյանի անունով: «Տոյոտա»
Մակնիշի 70 ավտոմեքենա է գնվել Հայաստանի ոստիկանության համար:
Կառավարությունը 20 մեքենա է գնել «Մուրան» ընկերությունից, որը «Արմենիա-Լադա» ընկերության դուստր-ձեռնարկություններից մեկն է:




























