Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը մտադիր է կոկա բույսի տերեւներ ծամել Բոլիվիա կատարած իր այցելության ընթացքում, փոխանցում է The Independent-ը։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հուլիսին պլանավորում է այցելել Բոլիվիա, որտեղ կհամտեսի կոկաինի հումք հանդիսացող կոկա բույսի տերեւները, հայտարարել է Բոլիվիայի մշակույթի նախարար Մարկո Մաչիկաոն։

Արգենտինացի Պապը կմիանա Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ավանդույթին, որի համաձայն՝ կոկա բույսը բուժում է մկանայաին ցավերը եը բարձրությունից ունեցած վախը, գրում է պարբերականը, փոխանցում է Gazeta-ն։

Նշենք, որ չմշակված կոկա բույսի օգտագործումը օրինական է Բոլիվիայում եւ Անդյան շրջանի այլ երկրներում։