ԱՄՆ-ում հոսպիտալացվել է հանրահայտ կոմիքսների հեղինակ Սթեն Լին, փոխանցում է TMZ-ը։

Սարդ մարդը, Իքս մարդիկ եւ Երկաթե մարդը կերպարներին ստեղծած հեղինակը տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը։

92-ամյա գրողին հոսպիտալացրել են վատ ինքնազգացողության պատճառով։

Հեղինակը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել ներկա գտնվել «Մրջյուն մարդը» իր նոր ֆիլմի պրեմիերային, գրում է  Gazeta-ն։