Գերմանիայում հանրությունից գաղտնի թաղել են Germanwings ավիաընկերության А320 օդանավը կործանած երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական Bild պարբերականը։

Հուղարկավորությունը կայացել է անցյալ շաբաթ Մոնտաբուր քաղաքում։ Տեղական իշխանությունները 3 ժամով փակել էին քաղաքային գերեզմանատունը։ Գերեզմանի վրա բարձրացող խաչին փորագրված է ոչ թե օդաչուի ամբողջական անունը, այլ անվան կրճատ ձեւը՝ Էնդի. Փ.։

Հիշեցնենք, որ A 320 ուղեւորատար ինքնաթիռը կործանվել էր մարտի 24-ին  Ֆրանսիական Ալպերում։ Օդանավում կար 150 մարդ, եւ նրանք բոլորը զոհվել են։

Հետաքննությունը պարզել էր, որ ինքնաթիռը դիտավորյալ կործանել է երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը։