Ինդոնեզիայի Մեդան քաղաքում ռազմական ինքնաթիռը բախվել է հյուրանոցին, գրում է Reuters-ը։ Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, փոխանցում է Gazeta-ն։

«Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 30 մարդ։ Նրանց թիվը  կարող է աճել»,- հայտարարել են Ինոդեզիայի որոնողափրկարարական գործակալության ներկայացուցիչները։

Օդանավը Մեդանի ռազմաբազայից ուղեւորվում էր Նատունա կղզի եւ վթարի էր ենթարկվել թռիչքից րոպեներ անց։