Թայվանում կործանված TransAsia Airways ինքնաթիռի անձնակազմն անջատել էր շարժիչները այն բանից հետո, երբ կորցրել էր հզորությունը։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Նոր զեկույցում, որը կհրապարակվի հուլիսի 2-ին, ասված է, որ օդանավը կործանվել էր այն  բանից հետո, երբ աշխատող շարժիչն անջատվել էր։

Թայբեյ-Ցզինմեն չվերթն իրականացնող օդանավը վթարվել էր փետրվարին։ Արդյունքում զոհվել է 40 մարդ։