Հունգարիայից Ուկրաինա տարանցիկ գազի մատակարարումը դադարեցվել է: Այս մասին ասված է «Ուկրտրանսգազի» հաղորդագրությունում:

Ընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Բելյավսկիի խոսքով, այս պահին Ուկրաինային գազ է մատակարարում միայն Սլովակիան: Մատակարարումների ծավալը կազմում է 13,6 մլն խմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «աֆտոգազը» դադարեցրել է «Գազպրոմից» գազի գնումը: