Իդոնեզիայի ռազմածովային ուժերի շտաբում հստակեցրել են կործանված «Հերկուլես» С-130 օդանավում եղած մարդկանց թիվը: Նորացված տվյալների համաձայն, օդանավում եղել է 122 մարդ, ներառյալ անձնակազմի 12 անդամները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավում եղել է 113 մարդ, նրանցից ոչ մեկը ողջ չի մնացել: Զոհերի թվում են զինծառայողներ, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներ: Զոհերի մեծ մասը խորը այրվածքներ է ստացել:

Այս պահին հիվանդանոցներ են տեղափոխվել 141 մարդու մարմիններ, որոնց մեծ մասի ինքնությունը պարզված չէ: