Ռուսաստանի ՌՕՈւ-ի Սու-27 երկու ինքնաթիռների՝ օգոստոսի 16-ին տեղի ունեցած բախման պատճառները հետաքննող հանձնաժողովի փորձագետներն եկել են այն եզրակացության, որ դեպքը տեղի է ունեցել «ողբերգական մի շարք հանգամանքների բերումով»։
ՌՕՈւ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնատար, գեներալ-մայոր Օլեգ Բարմինը հայտնել է, որ աղետի պատճառը հայտնի է եւ այն կհրապարակվի հետաքննող հանձնաժողովի կողմից։
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 16-ին օդային տարածությունում երկու ծանր ՍՈՒ-27 ինքնաթիռների բախման հետեւանքով մահացել է օդաչուներից մեկը։ Վնասվել են ինքնաթիռի ընկնելու շրջանում գտնվող շինությունները։ Մասնավորապես՝ ավերվել են 3 տուն եւ 1 ավտոտնակ։ Մի կին ստացել է այրվածքներ, խաղաղ բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր չեն եղել։



























