Եվրոպական հեռարձակողների միությունը (EBC) հետաքննություն է սկսել Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009»-ի կապակցությամբ սկսված քննարկումների կապակցությամբ:
Եվրոպական հեռարձակողների միության հետաքննությունը նաեւ կապված է Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցիչների օգտին քվեարկած անձանց ազգային անվտանգության նախարարություն հրավիրելու փաստի առթիվ: Այդ մասին ադրբեջանական «APA» գործակալությանը հայտնել է Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար, «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօերն Սվանտես Ստոկսելիուսը: «Եվրոպական հեռարձակողների միությունը տեղյակ է խոսկացություններից եւ մեղադրանքներից, եւ անցած շաբաթ սկսել է այդ հարցի հետաքննությունը: Հետաքննությանը մսնակցելու են մեր տեխնիկական գործընկերները: Այն տեղական հեռարձակողներին հնարավորություն կտա հստակություն մտցնել այդ հարցում»,- ասել է նա եւ հավելել, որ քանի հետաքննությունը չի ավարտվել, իրենք չեն կարող մեկնաբանություններ անել. «Եվրոպական հեռարձակողների միությունը հետաքննության ավարտից հետո կհայտնի իր տեսակետը»:




























