Իսպանիայում նորից անբնական շոգ է: Այսօր կիզիչ արեւը շաբաթվա սկզբից ի վեր անբնական շոգի արդեն երկրորդ ալիքն է բերել Իսպանիա: Բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչեւ եկող շաբաթ:

Անցյալ շաբաթվա վերջից մինչեւ այս չորեքշաբթի Իսպանիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել էր  43-44 աստիճանի: Այս անգամ սնդիկի սյունը կգերազանցի 40 աստիճանը Մադրիդում, Կորդոբայում, Սարագոսայում, Տոլեդոյում, գրում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

«Մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ կպահպանվի այս ջերմաստիճանը: Սա շատ անսովոր է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման 2 ալիք վրա են հասել մեկը մյուսի հետեւից»,-ասել է Իսպանիայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Անա Կասալասը:

Նա նշել է, որ ջերմաստիճանը նորմայի սահմաններում կմնա միայն երկրի հյուսիս-արեւմուտքում: