Հուլիսի 6-ին Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խաշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հիմնարկի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը:

Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է  B8 դաջվածքով 12 դեղահաբ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: