Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության համաձայնագրի եւ համագործակցության ծրագրի շրջանակում  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում կառուցվում է նոր զբոսայգի, որն, ի նշան բարեկամության,  կկրի  «Երեւանյան» անվանումը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակության անդամները  մասնագիտական խմբի հետ Մարտունու քաղաքապետի ուղեկցությամբ եղել են կառուցվող զբոսայգու շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Նշենք, որ «Երեւանյան» զբոսայգու հանդիսավոր բացումը նախատեսվում է օգոստոսի 17-ին՝ Մարտունի քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում: