Մոնրեալի համալսարանի գիտնականները պնդում են, որ կարելի է տղամարդու առատաձեռնությունը որոշել՝ առանց նրա դրամապանակի պարունակությունն իմանալու: Բավական է միայն նայել նրա ձեռքին:

Ըստ Mignews-ի, եթե տղամարդու ցուցամատը մատնեմատից կարճ է, ապա կարելի է նրանից առատաձեռն նվերներ ակնկալել:

Նշվում է, որ այս պնդումը հաստատվել է հետազոտության ընթացքում, որի արդյունքները ցույց են տվել, որ այդպիսի տղամարդիկ նաեւ ակտիվ կենսակերպ են վարում, նորաձեւ են հագնվում եւ ակտիվ են անկողնում:

Գիտնականները նաեւ գտել են դրա բացատրությունը. պատճառը տեստոստերոնի մակարդակի մեջ է: