Երեւանում օրերս հերթական միջադեպն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով՝  Երեւանում աները 36-ամյա փեսայի վրա ծծմբական թթու է լցրել, որից մի քիչ էլ լցվել է իր վրա:

Աներոջ վիճակը լավ է, իսկ փեսան լուրջ առողջական խնդիրներ ունի, մի աչքը կուրացել է, մյուս աչքի տեսողությունը հարցականի տակ է: Ամբողջ դեմքը այրված է, ահավոր վիճակում է:

Մեզ հայտնի դարձավ, որ միջադեպի պատճառը ընտանեկան խնդիրներն են, մասնավորապես ամուսնալուծությունը, որի համար էլ աները որոշել է վրեժ լուծել փեսայից: