Apple-ի նոր iPad Pro պլանշետի դիսփլեյի արտադրությամբ զբաղվելու են Sharp-ն ու Samsung-ը։ Այս մասին հայտնում է թայվանական TechNews կայքը՝ վկայակոչելով մատակարարների շրջանում իր աղբյուրները։

Հիմնական մատակարարը կլինի ճապոնական Sharp-ը։ Ըստ առկա տեղեկությունների՝ ընկերությունը Apple-ի համար արդեն արտադրել է դիսփլեյներ։ Samsung –ը կլինի երկրորդական մատակարարը, գրում է  Gazeta-ն։

Նոր iPad Pro-ի դիսփլեյի անկյունագիծը կարող է կազմել 12.9 մատնաչափ։