Հուլիսի 8-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոսկու հանքի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը մոտ 6 մ.:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ձորից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SO 705 պ/հ (վարորդ` Վ. Ա.) ավտոմեքենան:





























