Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 7-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահատված հանգամանքներում բախվել են «Օպել» (վարորդ` 65-ամյա Ա. Մ.) եւ «ՎԱԶ-2107» (վարորդ` 22-ամյա Հ. Մ.) մակնիշի ավտոմեքենաները:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: