2014 թ. օգոստոսի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 28-ամյա Հռիփսիմե Ա.-ին պատկանող՝ Բաղրամյան գյուղի խանութից գողացել են նրա բջջային հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս պարզվել է, որ գողությունը կատարել է 43-ամյա Մկրտիչ Ս.-ն, որը ներկայացել եւ տվել է խոստովանական ցուցմունք:

Քննությունը շարունակվում է: