Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի «Երեւանի ոսկե զամբյուղ» մրցաշարը. տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բասկետբոլի մրցաշարի առաջին օրվա առաջին երեք հանդիպումներում Աջափնյակը հաղթեց Նոր Նորքին, Ավանը` Նուբարաշենին, Դավթաշենն էլ` Արաբկիրին: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:
Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:





























