«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 45 գրոհային է զոհվել Իրանքում ռամադան  ամսվա երեկոյան սննդից թունավորվելու հետեւանքով։ Այս մասին  հայտնում է Khaama Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքում, երբ 145 գրոհային հավաքվել էին իֆտարի՝ երեկոյան սնունդ ընդունելու։ Դեռեւս անհայտ է, թե սնունդը դիտավորյալ է թունավորված եղել, թե դա սննդային թունավորում է եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։