Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 8-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեում ծառը կոտրվել եւ ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: