Անհայտ քաղաքացուց hուլիսի 8-ին, ժամը 10.55-ին ոստիկանության Ապարանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ ինքը Արագած գյուղից է, եւ Արագած գյուղի գետի վրա գտնվող կամուրջի տակ զինամթերք է թողել: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Արագած գյուղի «Գեղարոտ» գետի կամրջի տակից, գետի միջից, հայտնաբերել է հակատանկային նռնականետ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:: Կատարվում է հետաքննություն: