Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 8-ին, ժամը 21.40-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 41-ամյա Արամ Ու.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. ապրիլի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:




























