Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ հուլիսի 9-ին, անժամկետ հացադուլ է հայտարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ՝ Պռոշյան -Դեմիրճյան խաչմերուկում: NEWS.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ հացադուլ է հայտարարել՝ ի նշան արտահայտվելու իրավունքի ոտնահարման դեմ բողոքի:
«Ես գալիս եմ այստեղ, պաստառ եմ պահում, իսկ դրա հակառակ քայլը լինում է իմ տան մոտ գոմաղբ լցնելը: Այսօր նույնպես գոմաղբ էին լցրել իմ տան մոտ: Դրանով պատժում են իմ ընտանիքին, հարեւանների դժգոհությունն են առաջացնում»,- ասաց Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վարդգես Գասպարիին բերման էին ենթարկել գոմաղբով լի ամանը նախագահի տան մոտ դնելուց հետո:





























