Հուլիսի 8-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել քարերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: