Ադրբեջանցի «գիտնականը» գտել է բոլոր աղետների պատճառը. դա կինն է: Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանի Ազգային ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաշխատող, աստվածաբանության դոկտոր Աքրամ Հասանովը սատարել է «Թալիբան»-ի գաղափարախոս Ֆազրուլ Ռահմանին, որը կարծում է, որ աշխարհում երկրաշարժերի եւ այլ աղետների պատճառը ջինս հագնող կանայք են:
«Վերջին շրջանում կանայք ավելի ու ավելի բաց հագուստ են հագնում, մեծ տարածում է գտնում անբարոյականությունը, մարմնավաճառությունը: Այս ամենը հանգեցնում է տարերային աղետների հաճախակիացմանը»,- նշել է նա:
Ավելի վաղ ադրբեջանցի նույն՝ այսպես ասած «առաջատար» գիտնականը պնդել էր, որ Երկիրը չի պտտվում:




























