Ադրբեջանում մոլագարը բռնաբարել է հարազատ աղջկան եւ ընտանի կենդանիների:
Ըստ haqqin.az-ի, իրավապահները Բաքվում ձերբակալել են Նեգրամ գյուղի բնակչին, որը երկար ժամանակ բռնաբարել է իր 13-ամյա աղջկան եւ ընտանի կենդանիների:
Մալիկ Միրզալիեւը ձերբակալվել է նրա դստեր բողոքի հիման վրա: Սեռական մոլագարի 13-ամյա աղջիկը հասցրել է երկու անգամ հղիանալ հորից: Պատժից խուսափելու համար Միրզալիեւը նրան ստիպել է տարբեր հաբեր ընդունել՝ ընդհատելով հղիությունը:
Ի դեպ, Մալիկ Միրզալիեւի կինն իմացել է, որ ամուսինը բռնաբարում է իրենց դստերը, սակայն ոչ ոքի չի պատմել՝ վախենալով ամուսնու պատժից:





























