Իտալացի  երիտասարդ մարզիչ Վինչենցո Ալբերտո Աննեզեն եկել է Հայաստան UEFA-ի  մարզչական A կարգի արտոնագիր ստանալու համար: Նա պատրաստվում է մնալ այստեղ և ստանալ նաև Pro կարգի արտոնագիր: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նա պատմեց, որ այնքան հիացած է Հայաստանով, որ ցանկանում է այստեղ ապրել և իր հնարավորությունների չափով օգնել հայկական ֆուտբոլին: Ըստ Աննեզեի Երևանում անգամ պիցցան ավելի համեղ է քան Իտալիայում:

Ալբերտո, կպատմե՞ս  քո մասին: Ե՞րբ ես սկսել պրոֆեսիոնալ կարիերադ:
Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի Իտալիայում, սակայն 23 տարեկանում ստիպված եղա թողնել ֆուտբոլը, այն նույն հիվանդության պատճառով, որն ուներ Մեսսին՝ մկանային դիստրոֆիա: Ֆիզիկական կրթության ոլորտում դիպլոմ ստանալուց հետո եւ վեց տարի Իտալիայում միջնակարգ դպրոցներում եւ համալսարաններում դասավանդելուց հետո, ես սկսեցի աշխատել  որպես ֆիզպատրաստության մարզիչ Իտալիայի երրորդ դիվիզիոնում: Այնուհետև սկսեցի մարզել երիտասարդական մասնագիտական սեկտորում եւ  իտալական չորրորդ դիվիզիոնում: Երկու ամիս աշխատել եմ Անգլիայում «Բրիսթոլ Սիթիի» հետ, որից հետո տեղափոխվեցի Լիտվա՝ Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ալիտուս Դաինավա» թիմ, հետո աշխատել եմ Լատվիայի «Սալդուս» թիմում: Այնտեղ ինձ հաջողվեց պահպանել թիմը ուժեղագույն լիգայում: Գործակալս ինձ խորհուրդ տվեց աշխատել Էստոնիայի Առաջին լիգայի թիմում որպես մարզչի օգնական: Իսկ հետո էլ ես որոշեցի տեղափոխվել Հայաստան:

Ինչո՞ւ հենց Հայաստանը:
Ես կատարելագործվելու կարիք էի զգում եւ ցանկանում էի սովորել աշխարհի տարբեր մասերում: Գործակալիս հետ որոշեցինք, որ UEFA-ի A կարգի արտոնագիրը լավ կլինի ստանալ Հայաստանում: Ես գիտեի, որ հայերը շատ նման են հարավիտալացիներին՝ ունեն մեծ սիրտ:  Կարծում եմ՝ ճիշտ եմ արել, քանի որ ձեր երկրում ֆուտբոլը բավական արագ զարգանում է:

Ինչպե՞ս ես քեզ զգում Հայաստանում:
Շատ լավ: Այստեղ բոլորը ցանկանում են ինձ օգնել, քանի որ ես օտարերկրացի եմ: Ինձ դուր են գալիս այստեղի մարդիկ:  Այստեղ նույնպես տնտեսական խնդիրներ կան, ինչպես Իտալիայում է:  Սնունդը շատ լավն է:  Անգամ իտալական պիցցան այստեղ ավելի համեղ է, իսկ կյանքն ավելի էժան: 

Ի՞նչ ծրագրեր ունես A կարգի արտոնագիր ստանալուց հետո:
Ես ցանկանում եմ մնալ այստեղ եւ ստանալ նաեւ Pro կարգի արտոնագիր: Ես առաջին իտալացի մարզիչն եմ Հայաստանում: Կարծում եմ՝  կարող եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Հույս ունեմ, որ կկարողանամ այստեղ աշխատել թիմերից մեկի հետ, կամ անգամ պատանեկան հավաքականներում: Դա երազանքի պես բան կլինի: Ես պատրաստվում եմ մնալ այստեղ առնվազն երկու տարի, եւ գուցե ավելի, քանի որ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը:

Ի՞նչ կարծիք ունես հայկական ֆուտբոլի եւ պայմանների մասին:
Ֆուտբոլն այստեղ զարգանում է, բայց լավ մասնագետների կարիք կա, հատկապես օտարերկրացիների, որպեսզի փոխվի մտածելակերպը, ինչպես նաեւ լավանա ֆիզիկական պատրաստվածությունը հաջողությունների հասնելու համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն բան անում է այդ ուղղությամբ: Այս պահին կան երկու օտարերկյա մասնագետներ՝ Ֆրանսիայից եւ Բելգիայից, ովքեր աշխատում են երիտասարդական հավաքականի հետ: Ապրիլին ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել Բարձրագույն խմբի մի քանի խաղերի: Ֆիզիկական պատրաստվածության եւ տակտիկական հարցերում տարբերությունը մեծ է՝ համեմատած այն առաջնությունների հետ, որտեղ ես աշխատել եմ, բայց Հայաստանը լավ հնարավորություններ ունի: Այստեղ ես հանդիպել եմ շատ լավ մասնագետների, ինչպիսիք են Աբրահամ Խաշմանյանը եւ Աշոտ Բարսեղյանը, ովքեր, իհարկե, նպաստում են ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:

Հարգելի ֆուբոլասերներ,

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում:MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:

Վերա ՄարտիրոսյանVera&Football