Չինացի հայտնի իրավապաշտպան, փաստաբան Վոնգ Յուն ամուսնու եւ որդու հետ անհետացել է:
Նրա գործընկերը տեղեկացրել է, որ չորեքշաբթի առավոտյան անհայտ անձիք տարել են Վոնգ Յուին եւ նրան ընտանիքին եւ մինչեւ հիմա նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ոստիկանությունը հայտարարել է, որ իրավապաշտպանի անհետացման մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Վերջին անգամ Վոնգ Յուն զբաղվել է Չինաստանում արգելված կազմակերպության՝ Ֆալունգունի խմբի մի քանի անդամների պաշտպանությամբ:





























