Փոխըմբռնումը կարեւոր հիմք է հարաբերությունների զարգացման համար: «Բարձր արվեստ եւ ավանդույթներ… Ճապոնիայից» միջոցառման շրջանակում այս մասին հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Թագուչին:
Միջոցառումը կազմակերպվել էր հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» մշակութային կենտրոնի եւ Ճապոնիայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ: Դեսպանը նաեւ խոստացավ ավելի շատ նման մշակութային միջոցառումներ կազմակերպել:
Հյուրերին ներկայացվեց ճապոնական տիկնիկային արվեստը եւ կիմոնոն: «Հիկարի» կենտրոնին հարսանեկան կիմոնո նվիրեցին: Վերջում բոլորին թեյախմություն էր սպասում:































