Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սեւան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «Նիսսան» մակնիշի 26 RR 888 համարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ - փրկարարները  Մ-10 ավտոճանապարհի Սեւան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան: