Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 9-ին, ժամը 11.56-ին տեղեկություն է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին, մարվել՝ 14.37-ին:

Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկն՝ մոտ 150 ք.մ եւ տանիքն ամբողջությամբ՝ մոտ 150 ք.մ:

Arthur Khemchian