Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, ՀՀ է ժամանել եւ Բագրատաշենի բաժանմունքից Մարաշի բաժանմունք ներկայացվել 32-ամյա Ալեքսեյ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: