Տաք եւ ոչ տեղումանռատ ձմեռը հնարավորություն տվեց մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների նորոգման 2015 թվականի ծրագիրն սկսել փետրվարին: Մինչեւ աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 704 շենքերի հարթ տանիքներ` 79447 քմ մակերեսով:  Հուլիսի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 335 շենքի հարթ տանիք` 26880 քմ մակերեսով: Թեք տանիքների նորոգումը կսկսվի 797 շենքերում` 45579 քմ ընդհանուր մակերեսով:

Այս պահին գործընթացն ավարտվել է 306 շենքում: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաեւ վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով: