Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության  ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր: